13.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.94 -4.19 | |
GBP | 556.29 -5.57 | |
EUR | 473.68 -6.56 | |
GEL | 151.48 -0.92 | |
RUB | 7.07 +0.05 |
Մարտի 9-ին՝ ժամը 19:30-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղում այրվում է տնակ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում՝ «Ֆլեշ Մոտորս» անվադողերի խանութի հարևանությամբ, վագոն-տնակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:25-ին, մարվել՝ 20:34-ին: Այրվել է վագոն-տնակի առաստաղը՝ մոտ 5 քմ: