կարևոր
2482 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-10 09:31

Չինաստանում կարանտինային հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Չինաստանում կարանտինային հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Չինաստանի Ֆուցզյան նահանգում հյուրանոցի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի: Փլատակների տակ շարունակում է մնալ 12 մարդ: Լուրը հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ հյուրանոցը փլուզվել էր մարտի 7-ին, որտեղ կարանտինի մեջ էին գտնվում կորոնավիրուսով վարակվածների հետ շփում ունեցած մարդիկ: Միջադեպի պահին շենքում ավելի քան 100 մարդ է եղել: Փլատակների տակ էր մնացել 71-ը:

Փրկարարներին հաջողվել էր դուրս բերել 59 մարդու, նրանցից 16-ն արդեն մահացած էին: Եվս երկուսը մահացել են ավելի ուշ՝ հիվանդանոցում: Փրկարարական աշխատանքներին մասնակցում են շուրջ 1000 հրշեջներ, ոստիկաններ, զինվորականներ և բժիշկներ:

Դեռևս պաշտոնական տեղեկատվություն չի հաղորդվում փլուզման պատճառների մասին: