Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80 754-ի, որոնցից մահացել է 3136-ը: Ապաքինվել և հիվանդանոցներից դուրս է գրվել շուրջ 60 000 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղի առողջապահության նախարարության տվյալները:
Վարակվածներից 4 794-ի գտնվում է ծանր վիճակում: Վերջին օրվա տվյալներով՝ Չինաստանում գրանցվել է վարակման 19 նոր դեպք, հիվանդանոցից դուրս է գրվել 1297 մարդ, մահացել է 17-ը՝ բոլորն էլ Հուբեյ նահանգում: Եվս 36 մարդ տեղափոխվել է մեկուսարան՝ վարակի կասկածանքով: