կարևոր
1229 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 23:08

Հրդեհ՝ Կրաշեն գյուղում

Մարտի 9-ին, ժամը 17:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կրաշեն գյուղում այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Կրաշեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 18:59-ին: Այրվել է 150 հակ կուտակած անասնակեր: