կարևոր
2586 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 22:54

Սմբատ Գոգյանը հրաժեշտ կտա պաշտոնին. Հրապարակ

Սմբատ Գոգյանը հրաժեշտ կտա պաշտոնին. Հրապարակ

Հրապարակի տեղեկություններով՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նա աշխատանքային խնդիրներ ունի սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ, մասնավորապես՝ Գոգյանը հրաժարվում է կատարել նրա խնդրահարույց ցուցումները։

Կապ հաստատեցինք ԲՈԿ-ի նախագահի հետ՝ տեղեկությունը ճշտելու համար․ վերջինս մեզ հետ զրույցում նշեց․ «Եկեք սպասեք պաշտոնականին էլի»։

Հարցին՝ այլ աշխատանքի առաջարկ ունի՞, պատասխանեց՝ չի կարող ասել, հարցն անձնական է։

Նշենք, որ Գոգյանն այս պաշտոնին նշանակվել է հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին։