կարևոր
1855 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 22:42

Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը

Իտալիան դադարեցնում է բոլոր մարզական իրադարձությունները մինչև ապրիլի 3-ը

Իտալիայում մինչև ապրիլի 3-ը կդադարեցվեն «բոլոր մակարդակներում» անցկացվելիք բոլոր մարզական միջոցառումները: Երկուշաբթի նման որոշում է կայացրել երկրի Ազգային օլիմպիական կոմիտեն, հաղորդում է CNN-ը:

Որոշումն ընդունվել է կոմիտեի նախագահ Ջիովանի Մալագոյի և թիմի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:

Հայտարարության մեջ կոմիտեն նշվում է, որ այս որոշումը չի տարածվում միջազգային մրցաշարերի վրա, որոնց մասնակցում են ակումբներն ու ազգային հավաքականները, քանի որ նման մրցումները կոմիտեի իրավասության տակ չեն գտնվում: