կարևոր
1245 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 22:23

Նիկոլ Փաշինյանը Սյունիքի բնակիչներին հրավիրում է հանդիպման

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի վաղ առավոտից «Այո»- քարոզարշավի շրջանակում կհանդիպի Սյունիքի մարզի տարբեր քաղաքների և գյուղերի բնակիչների հետ: Այս մասին Վարչապետը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջի գրառմամբ: 

«Սիրելի հայրենակիցներ, վաղվանից արձակուրդ եմ վերցնում եւ ամբողջությամբ ներգրավվում ապրիլի 5-ի հանրաքվեի՝ «Այո»- քարոզարշավին: Վաղ առավոտից կլինեմ Սյունիքի մարզում։ Բոլոր մեղրեցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 11.40-ին, Մեղրիի համայնքապետարանի դիմացի տարածքում։ Բոլոր քաջարանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 13.20-ին, շատրվանների հրապարակում։ Բոլոր կապանցիներին սիրով հրավիրում եմ հանդիպման՝ ժամը 16.00-ին, մարզպետարանի դիմացի հրապարակում»,-գրել է Փաշինյանը:

Մարտի 10-ի վերջին հանդիպումը կլինի Տեղ գյուղում՝ ժամը 18.00-ին, գյուղապետարանին հարակից տարածքում։  Փաշինյանը սիրով հրավիրել է բոլոր տեղացիներին: