Նոր կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքը վարակված երկրների թվի աճի հետ իրական է դառնում, ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այժմ, երբ նոր կորոնավիրուսը տարածվել է այդքան թվով երկրներում, համաճարակի սպառնալիքը ավելի իրական է դառնում։ Սակայն սա կլինի առաջին համաճարակը պատմության մեջ, որը հնարավոր կլինի վերահսկել»,- ասել է նա։ Սրա հետ մեկտեղ ԱՀԿ ղեկավարն ընդգծել է, որ հիվանդությունը աշխարհում «անհամաչափ տարածում» է ստացել, հիվանդացածների մեծ մասը կենտրոնացած է երկրների ոչ մեծ խմբում։
Նախկինում ԱՀԿ-ն հաղորդել էր, որ նոր կորոնավիրուսով հիվանդացել է 109 343 մարդ՝ աշխարհի 104 երկրներում։