կարևոր
2387 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 21:36

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետը հավաք- խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետը հավաք- խորհրդակցություն է անցկացրել

Զինված ուժերի զինծառայողների ծառայության պայմաններն առավել անվտանգ դարձնելու, ոչ մարտական կորուստները բացառելու և մարտական կորուստները նվազագույնի հասցնելու հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով ԶՈՒ գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:

Հավաքին մասնակցել են զորամասերի հրամանատարներ, զորամիա­վորումների շտաբերի պետեր, ԳՇ զորքերի ծառայության, ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությունների սպաներ, ՊՆ ռազմական ոստիկանության և ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, տեսադիտարկման համա­կարգերի ներդրման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման հետ կապված խնդիրներ, առաջարկվել են դրանց լուծման հնարավոր ուղիները: