կարևոր
2084 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 20:58

Հրավիրում եմ ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը.Արսեն Բաբայան

Իրավապաշտպան, սահմանադրական քարոզարշավի «Ոչ»-ի կողմի նախաձեռնող խմբի անդամ Արսեն Բաբայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել և հրավիրել իրավապահ մարմինների ուշադրությունը. Արսեն Բաբայանը գրել է.

«Հորդորում եմ ստորեւ ներկայացված հայտարարություններն ընդունել հաղորդում հանցագործության մասին եւ սեղմ ժամկետներում քրեադատավարական ընթացակարգով իրականացնել քննություն։

Այսպես.
1in.am-ը վերաթողարկեց պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ հարցազրույցը, որում ասվում է.

08:40 րոպեին
Լրագրողը
- Մենք տեսնում ենք նոր հետաքրքիր զարգացումներ։ Մենք տեսնում ենք, որ «ՈՉ»-ի չկայացած շտաբում, այսպես ասած ճամբարում հավաքվել են հենց քրեաօլիգարխիկ տարերը, ՔՐԵԱԿԱՆ էլեմենտները եւ այսպես ասած վերջին մարտն են ուզում մղել վերջին դիրքապահի տրամաբանությա...

Արման Բաբաջանյանը
- Շատ կարեւոր դիտարկում արեցիք։ Մենք վերջին օրերին լսում ենք տարբեր քրեական հանցագործների կողմից մոբիլիզացիա «ՈՉ»-ի շուրջ. Նրանք ամենավերջին, էսպես ըըըըըը, ամենաստոր ուղերձներն են հղում իրենց բակերում եւ իրենց տիրապետության տակ, այսպես կոչված շրջաններում, եւ մարդկանց ուղակի ՍԱՐՍԱՓ ԱՌԱՋԱՑՆԵԼՈՎ ՍՊԱՌՆՈՒՄ են որպեսզի ապրիլի 5-ին նրանք ուղակի չմասնակցեն։ Եվ սա հստակ ազդակ է մարդկությանը, որ քրեական աշխարհը ոտքի է կագնել եւ մոբիլիզացվում է «ՈՉ»-ի շուրջ։

Արսեն Բաբայանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին և խնդրել, որ վերջինս հնարավորինս արագ իր հայտարարությունը ներկայացնի գլխավոր դատախազին, ինչպես նաև քննության արդյունքների մասին իրազեկի իրեն և հանրությանը։ 

Ակնկալում եմ ստանալ նաեւ նյութերի նախապատրաստական փուլում Արման Բաբաջանյանի բացատրագրերը, եթե քրեական գործի հարուցումը կմերժվի»,- գրել է Բաբայանը։