կարևոր
575 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-09 20:36

Հինգերորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները հավաքներ են անցկացրել

Հինգերորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները  հավաքներ են անցկացրել

 Հինգերորդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողների մասնակցությամբ մարտի 9-ին անցկացվել են մասնագիտական հավաքներ:

Ցուցադրվել են տեղանքի բարդ ռելիեֆային պայմաններում քողարկման հնարքներ, կազմակերպվել և իրականացվել են մարտական հրաձգությամբ հատուկ վարժանքներ փոքր և միջին տրամաչափի զենքերով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: