կարևոր
1339 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 20:01

Հայ խաղաղապահները բազմազգ զորավարժությունում աչքի են ընկել հմուտ գործողություններով

Հայ խաղաղապահները բազմազգ զորավարժությունում աչքի են ընկել հմուտ գործողություններով

ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժությանը:

Ինչպես Yerkirmedia.am-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայ խաղաղապահները ևս մեկ անգամ աչքի են ընկել հմուտ և կազմակերպված գործողություններով և արժանացել զորավարժության կազմակերպիչների բարձր գնահատականներին: