Չնայած որ, կորոնա-վիրուսի տարածումը կանխելու համար չեղարկվում են բազմաթիվ հանրային միջոցառումներ, մարտի 8-ին՝ կանանց միջազգային օրը, աշխարհի տարբեր կետերում կանայք փողոց են դուրս եկել՝ բարձրաձայնելու իրենց իրավունքների պաշտպանության հարցը, բողոքելու ընտանեկան բռնության դեմ:
Սակայն մի շարք պետություններում, այդ թվում՝ Ադրբեջանում, Թուրքիայում, Ղրղզստանում, նրանք կրկին բռնության են ենթարկվել՝ ոստիկանների հետ բախումներ են տեղի ունեցել: