կարևոր
2001 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 19:45

Կապանի ոստիկանները բացահայտել են Կապան-Քաջարան ճանապարհին կատարված սպանությունը

Կապանի ոստիկանները բացահայտել են Կապան-Քաջարան ճանապարհին կատարված սպանությունը

ՀՀ ոստիկանության Կապանի բաժնի ոստիկանները բացահայտել են Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասում Ձորաստան գյուղի բնակչի սպանությունը։

Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին մարտի լույս 8-ի գիշերը ահազանգել են, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 36-ամյա տղամարդու դի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Բուժհաստատություն մեկնած օպերատիվ-քննչական խմբերը համատեղ աշխատանքով պարզել են, որ Ձորաստան գյուղի բնակիչը հիվանդանոց է տեղափոխվել Կապանից Քաջարան տանող ճանապարհի սկզբնամասից։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներով Կապանի ոստիկանները պարզեցին նաև, որ նշված վայրում անձնական հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել նրա և Կապանի 56-ամյա մի բնակչի միջև։ Այդ ընթացքում վերջինս հրացանից կրակել է 36-ամյա տղամարդու ուղղությամբ, ապա հրազենը նետել Ողջի գետը։

Դեպքից երկու ժամ անց՝ 03.30-ի սահմաններում, կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին, խոստովանական ցուցմունք տվեց ու ձերբակալվեց։

Հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու միջոցառումներն ու սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։