կարևոր
1897 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 19:35

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Բելգրադ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հրավերով մարտի 9-11-ը կգտնվի Բելգրադում: Այս մասին տեղեկացանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Պատվիրակության կազմում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Միքայել Զոլյանը, Արտակ Մանուկյանը, Նազելի Բաղդասարյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը: