կարևոր
1672 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 19:31

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործը ուղարկվել է դատարան

Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի գործը ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը հաստատել է Սահմանադրական դատարանի նախագահ  Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել դատարան: Yerkirmedia.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: