կարևոր
2065 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 18:13

Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել մի շարք երկրներ այցելություններից

ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից հորդորում են ՀՀ քաղաքացիներին խուսափել մի շարք երկրներ այցելություններից: Այս մասին հայտնում են իրենց ֆեյսբուքյան էջի գրառմամբ:

«Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման ներկա իրավիճակը՝ հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա և ԵՄ երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա և Իսպանիա) այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի:

Վերոնշյալ երկրներում գտնվելու կամ այցելելու պարագայում հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության կամ տվյալ երկրի համապատասխան իշխանությունների ցուցումներին և խորհուրդներին, կապ հաստատել տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ»,- ասված է հայտարարությունում։