20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի Հանրապետության Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանի Ազգային հերոս, պետական-քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի այրուն՝ «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Ռիմա Դեմիրճյանին: Լուրը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանրապետության նախագահը շնորհավորել է տիկին Դեմիրճյանին Կանանց տոնի առթիվ, մաղթել նրան առողջություն և ամենայն բարիք:
Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը ջերմ զրույց են ունեցել անցյալի հիշողությունների և ապագայի մտորումների շուրջ, հիշել դրվագներ՝ կապված երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հետ: Նախագահը բարձր է գնահատել Կարեն Դեմիրճյանի պետական-քաղաքական գործունեությունը և նշել, որ նրա անունը հավերժ գրանցված է մեր ժողովրդի հիշողության մատյանում:
Տիկին Դեմիրճյանը տեղեկացրել է, որ Կարեն Դեմիրճյանի թանգարանը նրան նվիրված գիրք է պատրաստում, որտեղ տեղ կգտնեն Կարեն Դեմիրճյանին վերաբերող նյութեր, լուսանկարներ, նրա նամականին, հուշեր նրա մասին: Նա խնդրել է Հանրապետության նախագահին՝ աջակցել գրքի հրատարակմանը, ինչին նախագահ Սարգսյանը սիրով համաձայնել է:
Նախագահ Սարգսյանը և տիկին Դեմիրճյանը խոսել են նաև «Կարեն Դեմիրճյան» բարեգործական հիմնադրամի գործունեության ու ծրագրերի մասին: