կարևոր
1346 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 17:50

«Այո» քարոզչական շտաբը դատապարտված անձին ՏԸՀ նախագահ է նշանակել

«Այո» քարոզչական շտաբը դատապարտված անձին ՏԸՀ նախագահ է նշանակել

Հանրաքվեի «ԱՅՈ» քարոզչական շտաբը Երեւանի Նոր-Նորք վարչական շրջանի Նանսենի 14 հասցեում գտնվող 2/51 տեղամասային հանձնաժողովի նախագահ է նշանակել անձի, որը հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք չունի: «Փաստերի ստուգման հարթակ»-ի ուսումնասիրության համաձայն` այդ անձը Արտակ Հովհաննեսի Ղուկասյանն է, որը 2011-ի հոկտեմբերի 14-ին դատապարտվել է քրեական օրենսգքրի միանգամից 7 հոդվածով:

Ըստ մեղադրանքի՝ Ղուկասյանը 2008-ից 2009 թվականներին մի խումբ անձանց հետ նախապես պլանավորել ու նախապատրաստել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այդ ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի, Պետ.Եկամուտների Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մի շարք այլ պաշտոնյաների դեմ մահափորձերը պայթեցումների միջոցով:

Ըստ հրապարակման հարցազրույցներից մեկում Ղուկասյանը չի հերքել իրեն վերագրվող հանցագործություններն ու դրանք բացատրել ապագայի հեռանկարի բացակայությամբ: 2009 թվականից կալանքի տակ գտնվող Ղուկասյանը հեղափոխությունից հետո՝ 2018 թվականին, պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել: Ընտրական օրենսգրի կարգավորումներով, սակայն, ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների համար դատվածություն ունեցող անձինք, իսկ Ղուկասյանի կատարած հանցագործությունները այդպիսին են: