կարևոր
3041 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 17:43

Վախճանվել է «Կույսի աղբյուրը» ֆիլմի դերասան Մաքս ֆոն Սյուդովը

Վախճանվել է «Կույսի աղբյուրը» ֆիլմի դերասան Մաքս ֆոն Սյուդովը

90 տարեկան հասակում Ֆրանսիայում վախճանվել Է շվեդ դերասան Մաքս ֆոն Սյուդովը, որը համաշխարհային ճանաչում Է ստացել Ինգմար Բերգմանի ֆիլմերում խաղացած դերերից հետո: Այդ մասին հայտնել Է Paris Match հանդեսը:

«Կոտրված սրտով, անսահման տխրությամբ, անասելի ցավով մենք պետք Է հայտնենք, որ 2020 թվականի մարտի 8-ին կյանքից հեռացել Է Մաքս ֆոն Սյուդովը»,-հրատարակությանը հայտնել Է դերասանի կինը՝ Կատրին ֆոն Սյուդովը: Բերգմանի «Յոթերորդ կնիքը» (1957 թ.) ֆիլմում ֆոն Սյուդովը մարմնավորել Է ասպետին, որը ժանտախտի համաճարակի ժամանակ շախմատի պարտիա խաղաց իրեն իսկ Մահվան հետ: Դերասանը նաեւ նկարահանվել Է Բերգմանի «Մորու բացատը», «Դեմք», «Կույսի աղբյուրը», «Գայլի ժամը» եւ այլ ֆիլմերում: Դերասանն իր կնոջ հետ միասին բնակվում Էր ֆրանսիական Պրովանսում եւ 2002 թվականից ընդունել Է Ֆրանսիայի քաղաքացիություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: