կարևոր
689 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 17:14

Տեղի է ունեցել Հաղթանակի և Հանրապետության տոների միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նիստ

Տեղի է ունեցել Հաղթանակի և Հանրապետության տոների միջոցառումների կազմակերպման հանձնաժողովի նիստ

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել Հաղթանակի և խաղաղության ու Հանրապետության տոներին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը։Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված տարբեր կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, առանձին գերատեսչությունների կողմից մայիսյան տոներին նախատեսվող միջոցառումների ծրագրերը:

Ընդգծելով մայիսյան տոների և հատկապես հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների համապետական բնույթը՝ նախարար Պապիկյանը կարևորել է առաջիկա աշխատանքները համակարգված և բարձր մակարդակով կազմակերպելու անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամների կողմից հնչել են կազմակերպչական մի շարք առաջարկներ, որոնց ուղղությամբ տրվել են հանձնարարականներ: