կարևոր
896 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 17:12

Դավիդ Յուրչենկոն վնասվածք ունի

Դավիդ Յուրչենկոն վնասվածք ունի

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ հրավիրված Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են ղազախական ԶԼՄ-ները: Կարագանդայի «Շախտյոր»-ի դարպասապահի վնասվածքի մասին այլ մանրամասներ հայտնի չէ: Նա դեռևս պետք է բուժզննում անցնի: Վնասվածքի պատճառով նա բաց է թողել ակումբի հերթական հանդիպումը:

Յուրչենկոն արդեն մարտին պետք է միանար Հայաստանի ազգային հավաքականին՝ պատրաստվելու Ուզբեկստանի և Ղազախստանի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին: