կարևոր
1209 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 17:08

Աֆղանստանի նախագահը մարտի 10-ին բանտարկված թալիբների ազատման հրամանագիր կստորագրի

Աֆղանստանի նախագահը մարտի 10-ին բանտարկված թալիբների ազատման հրամանագիր կստորագրի

Աֆղանստանի գործող նախագահ Աշրաֆ Ղանին հայտարարել Է, որ մարտի 10-ին հրամանագիր կստորագրի «Թալիբան» արմատական շարժման բանտարկված կողմնակիցներին ազատ արձակելու վերաբերյալ: Այդ մասին մարտի 9-ին հայտնել Է 1 TV հեռուստաալիքը:

Որպես Աֆղանստանի ղեկավար երդմնատվությունից հետո ունեցած իր ելույթում Ղանին հայտնել Է, որ ինքը «վաղը հրաման կստորագրի բանտարկված թալիբների ազատման մասին»: Աֆղանստանի նախագահը «(«Թալիբան»-ի կողմից) բռնության մակարդակի զգալի նվազման» հույս Է հայտնել Աֆղանստանի բանտերում պահվող թալիբներին ազատ արձակելու դիմաց»: Ղանին նաեւ նշել Է, որ երկրի կառավարության պատվիրակությունը, որը բանակցություններ կսկսի «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ, «վերջնականապես ձեւավորվելու Է մինչեւ երեքշաբթի օրը»՝ մարտի 10-ը: Մարտի սկզբին Աֆղանստանի նախագահի մամուլի քարտուղար Սեդիք Սեդիքին հայտարարել Էր, որ կառավարությունը «(բանտերից) «Թալիբան»-ի 5 հազար կողմնակիցների ազատման ոչ մի պարտավորություն չի ստանձնել մինչեւ հնարավոր (միջաֆղանական) բանակցությունների սկսվելը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: