կարևոր
1649 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 16:55

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի

Մոսկվայում նոր տիպի կորոնավիրուս է հայտնաբերվել եւս երեք մարդու մոտ: Այդ մասին հայտնել է Covid-19-ի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, տեղեկացնում է «Ռիա Նովոստին»: Համաճարակաբանական հետաքննության արդյունքների համաձայն՝ բոլոր պացիենտները վերջին երկու շաբաթվա ընթացքում այցելել Էին Իտալիա: Նրանք հոսպիտալացվել են եւ մեկուսացված են ինֆեկցիոն հարկաբաժիններում: Պարզվել է այն անձանց շրջանակը, որոնց հետ վարակվածները շփվել են: Այսպիսով՝ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվը հասել Է 20-ի (Չինաստանի երկու քաղաքացի, Իտալիայից վերադարձած 17 ռուսաստանցի եւ մեկ իտալացի):