Սմարթֆոնների եւ համակարգիչների չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել ուղեղի գերհոգնածություն, ինչը կհանգեցնի դեմենցիայի եւ դեպրեսիայի զարգացմանը: Այդ մասին հայտնել է Nikkei Style-ը՝ վկայակոչելով ճապոնացի գիտնականների կարծիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Օկումուրա» հիշողության կլինիկայի տնօրեն նյարդավիրաբույժ Այումի Օկումուրայի խոսքով՝ վերջին ժամանակներս ավելացել է մարդկանց մոտ «հիշողության խանգարման» դեպքերի քանակը: Ըստ որում այդ ախտորոշումը տալիս են ոչ միայն տարեց մարդկանց: Ռիսկի կատեգորիայում են գտնվում 30-ից մինչեւ 60 տարեկան անձինք: Հենց նրանք ենք ավելի հաճախ օգտվում համակարգիչներից եւ սմարթֆոններից՝ ծանրաբեռնելով իրենց ուղեղը տեղեկատվությամբ: Երբ ընդունվող տեղեկատվության քանակը մեծանում է, ուղեղը գլուխ չի հանում մշակումից եւ վերածվում է աղբակույտի»,- պատմել է Օկումուրան:
Դրանից խուսափելու համար բժիշկները խորհուրդ են տալիս անպայման հանգիստ տալ ուղեղին, կրճատել դրանցից օգտվելու ժամանակը, ինչպես նաեւ լավ քուն առնել: Օգտակար է նաեւ կարճատեւ 15-րոպեանոց քունը ճաշի ընդմիջման ժամանակ: Բացի դրանից, մասնագետները խորհուրդ են տալիս սնվելու ժամանակ չօգտվել գաջեթներից։