կարևոր
1128 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 15:59

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել

Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկն այսօր առավոտյան գիտակցության թեթև ակտիվություն է ցուցաբերել, կոնտակտային որոշ բառեր արտաբերել: Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Երեկվանից էլ սկսել է շնչել ինքնուրույն, հանվել է արհեստական շնչառության սարքը։ Վիճակը շարունակում է մնալ ծանր։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար։

Հիշեցնեմ, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում՝ մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,-գրել է նա։