կարևոր
745 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 15:58

Մահափորձ վարչապետի դեմ

Մահափորձ վարչապետի դեմ

Մարտի 9-ին, մահափորձ է կատարվել Սուդանի վարչապետ Աբդալա Համդոկի դեմ: Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, հարձակման հեղինակները թիրախավորել են այն ավտոշարասյունը, որում գտնվել է վարչապետը: Ահաբեկիչները դիրքավորված են եղել մայրաքաղաք Խարթումի հյուսիսային թաղամասերը քաղաքի կենտրոնին միացնող Քոբերի կամրջի հարևանությամբ գտնվող բարձրահարկ շենքերից մեկում։  

Նշենք, որ Սուդանում անցած տարի՝ 2019թ.-ին, ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանափոխություն է տեղի ունեցել: Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր գրեթե 30 տարի, իշխանությունից հեռացվել է երկրի զինված ուժերի կողմից երկար ժամանակ շարունակվող բողոքներից հետո։ 

Աբդալա Համդոկի ներկայիս իշխանությունը փորձում է հաղթահարել երկրում առկա տնտեսական ճգնաժամը, որը հրահրվել է նախորդ նախագահ Օմար ալ-Բաշիրի դեմ բողոքի ցույցերի ընթացքում և շարունակվել նրա պաշտոնաթողությունից հետո: