կարևոր
1764 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 15:47

Սիրիայի Մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

Սիրիայի Մշակույթի նախարարությունը պարգևատրել է հայազգի պատգամավոր Նորա Արիսյանին

Սիրիայի Մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է հայազգի պատգամավոր,  պատմաբան, թարգմանիչ, արևելագետ, Սիրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: Մարտի 8-ին  Դամասկոսի ազգային օպերայի շենքում տեղի է ունեցել Մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Մշակույթը կվերականգնի իր հաղթանակը» խորագրով փառատոնի հանդիսավոր բացումը, որի ընթացքում էլ պարգևատրվել է հայազգի պատգամավորը:

Պարգևները հանձնել է Սիրիայի մշակույթի նախարար Մուհամմեդ ալ-Ահմադին: Պարգևատրվել են թարգմանիչներ, դերասաններ և այլ գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել  Սիրիայի մշակույթի զարգացման գործում: