20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Թենիսի միջազգային ասոցիացիաները` ATP-ն ու WTA-ը, որոշում են կայացրել հետաձգել «Ինդիան Ուելս» մրցաշարը:
Նման որոշման համար հիմք է ծառայել ամբողջ աշխարհում շարունակական տարածում գտնող կորոնավիրուսը: Մրցաշարը պետք է մեկնարկեր մարտի 9-ին և կեզրափակվեր 22-ին: Կազմակերպիչները մտադիր են մրցաշարն անցկացնել ավելի ուշ:
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը: