կարևոր
798 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 15:32

ՈՒԵՖԱ-ն արգելել է ձեռքսեղմումները ՉԼ-ում և Եվրոպայի լիգայում  

ՈՒԵՖԱ-ն արգելել է ձեռքսեղմումները ՉԼ-ում և Եվրոպայի լիգայում  

Աշխարհում մեծ տարածում ստացող կորոնավիրուսի պատճառով Չեմպիոնների լիգայում և Եվրոպայի լիգայում առաջիկայում չեն լինի ձեռքսեղմումներ:

Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Նման որոշման հիմք է ծառայել կորոնավիրուսի տարածումը: Եվրոպական ֆուտբոլում մի շարք մրցաշարեր կանցկացվեն առանց երկրպագուների:

Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 100 հազարը: