Ճապոնիան մարտի 9-ին կարանտին է սահմանել Հարավային Կորեայից և Չինաստանից ժամանող ուղևորների համար, որպեսզի կանխի կորոնավիրուսի տարածումը: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունը չեղարկել է 2,8 միլիոն մուտքի արտոնագիր Չինաստանի քաղաքացիների և 17 հազար՝ Հարավային Կորեայի քաղաքացիների համար։
Ճապոնիայում գրանցվել է կորոնավիրուսի 485 դեպք, բացի այդ, Յոկոհամա նավահանգստում կարանտինացված «Diamond Princess» նավում վարակվել է 696 քաղաքացի։