կարևոր
1785 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 14:21

Տղամարդը «Զվարթնոց» օդանավակայից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Տղամարդը «Զվարթնոց» օդանավակայից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Ոստիկանության Արմավիրի և Բաղրամյանի բաժինների ՔՀԲ ծառայողները, համատեղ իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 7-ին, ժամը 23.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և Արմավիրի բաժին բերման են ենթարկել 45-ամյա Վարուժան Ի.-ին, որը 2017 թ. նոյեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:

Վարուժան Ի.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: