կարևոր
2041 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 13:57

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել․ Ռոբերտ Հայրապետյան

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել․ Ռոբերտ Հայրապետյան

Հնարամիտ պրիմիտիվները ՈՉ-ի հերթական «թաղումն» են կազմակերպել: Այս մասին գրառում է պատարել «ՈՉ» քարոզչական կողմի մասնակից, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Օրեր առաջ անդրադարձել էի այս երևույթի նախադեպին, կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու համար:

Բայց ինչպես ասում են, ձայն բարբառո հանապատի: Փոխարենը երեսպաշտությունն այն աստիճանի է հասել, որ ոմանց այսօրեական շահերը բավարարելու համար ոչ մի կարմիր գծի առաջ չեն կանգնում` ընդհուպ մինչև թաղման ծեսը ծաղրելն ու դրանից հաճույք ստանալը:

Եվս մեկ անգամ հրապարակային կոչ եմ անում գործուն քայլեր ձեռնարկել այս և նախորդ դեպքի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հակաքարոզչության անփառունակ մեթոդները բացառելու ուղղությամբ:

Հեշտ է իհարկե նշել, որ ոչ ոք կապ չունի սրա հետ և անցնել առաջ, բայց վաղուց ապացուցված է, որ անգործությունն աջակցության ամենագործուն դրսևորումներից է, իսկ անպատժելիությունը վաղը բերելու է ավելի վատ հետևանքների:

Հ.Գ. Հիշեցնեմ, որ տեղի ունեցող այս և նմանատիպ երևույթների կանխման և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում թիվ մեկ պարտավորություն կրողը ՀՀ գործող իշխանությունն է»,-գրել է նա։