12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իրանում 27 մարդ մահացել է՝ մեթիլ սպիրտի թունավորումից, որն օգտագործել են կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով: Այս մասին հայտնում է ISNA- ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
«Նրանք ինտերնետից տեղեկատվություն են ստացել, որ մեթիլ սպիրտը կօգնի նրանց պաշտպանվել կորոնավիրուսից»,- լրատվականին է փոխանցել տեղական դատախազության ներկայացուցիչը:
Իրանում գրանցվել է վարակի 6566 դեպք, մինչդեռ ապաքինվել է 2134 մարդ, 194-ը մահացել է: