17.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.96 -0.13 | |
GBP | 491.13 +2.97 | |
EUR | 412.94 +1.53 | |
GEL | 145.05 -0.76 | |
RUB | 6.7 +0.08 |
Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Աննա Սարգսյանին ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել։
2019 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը 4-րդ խաղատախտակի առջև ցույց տվեց լավագույն արդյունքը. շախմատիստուհին 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և արժանացավ անհատական ոսկե մեդալի: Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց կանանց գրոսմայստերի և 2-րդ անգամ՝ տղամարդկանց միջազգային վարպետի նորմա: