Հնդկաստանում բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Քերալայի նահանգից 3 տարեկան երեխայի մոտ: Այս մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ տեղեկությունների՝ հիվանդացած երեխան ընտանիքի հետ վերադարձել էր Իտալիա տուրիստական ուղեւորությունից: Երեխայի վիճակը այժմ կայուն է:
Նշենք,որ ավելի վաղ ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը հրապարակել էր մի հետազոտության արդյունքներ, որի համաձայն երեխաները եւ մինչեւ 19 տարեկան դեռահասների մոտ նոր կորոնավիրուսի վարակման հավանականության ռիսկը ցածր է:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 41 դեպք: