18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Մարտի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել են քննարկումներ՝ կապված Բանակի կենտրոնական մարզական ակումբի վերագործարկման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագծի հետ:
ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի գլխավորությամբ անցկացված քննարկումներին մասնակցել են ԱԺ պատգամավորներ, շահագրգիռ գերատեսչությունների եւ մարզական տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Բանակի կենտրոնական մարզական ակումբի կարգավիճակին եւ գործունեությանը, մարզական վաշտի կառուցվածքին, ինչպես նաեւ մարզիկ զինծառայողների ընտրությանը վերաբերող հարցերին: