կարևոր
1787 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-09 12:07

Ռումինիան մինչև մարտի 23-ը դադարեցրեց օդային հաղորդակցությունը Իտալիայի հետ

Ռումինիան մինչև մարտի 23-ը դադարեցրեց օդային հաղորդակցությունը Իտալիայի հետ

Ռումինիայի իշխանությունները մարտի 9-ից մարտի 23-ը արգելել են բոլոր տեսակի թռիչքները դեպի Իտալիա, որպեսզի երկրում կանխեն կորոնավիրուսի տարածումը: Այս մասին ասել է ՆԳՆ ժամանակավոր նախարար Մարսել Վելան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նախարարը նշել է, որ ավիաընկերությունները պարտավոր են նախազգուշացնել բոլոր քաղաքացիներին, որ, վերադառնալով Իտալիայից, Չինաստանից, Հարավային Կորեայից՝ Ռումինիա, նրանք տանը անցնելու են պարտադիր կարանտինի: Մեկուսացում սպասվում է այն օտարերկրացիներին, որոնք այցելել են այն երկրներ, որտեղ կորոնավիրուսը տարածված է:

Ավելի վաղ երկրի Առողջապահության նախարարությունը հայտնել էր կորոնավիրուսի 15 դեպքի մասին, բոլորն էլ այս կամ այն կերպ կապված են եղել Իտալիայի հետ: