կարևոր
1463 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 11:32

Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել է՝ կորոնավիրուսով հիվանդների դուրսգրման հետ կապված

Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը  փակվել է՝ կորոնավիրուսով հիվանդների դուրսգրման հետ կապված

Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը փակվել են հիվանդների դուրսգրման հետ կապված: Այս մասին հայտնում են Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունից, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուհան քաղաքում նոր կորոնավիրուսի  բռնկվելուց հետո մի շարք մարզադաշտեր և ցուցահանդեսային կենտրոններ դարձել էին ժամանակավոր հիվանդանոցներ: Մեծ թվով բուժվող հիվանդներ արդեն առողջացել են, այդ պատճառով Ուհանի 14 ժամանակավոր հիվանդանոցից 11-ը անցել է հանգստի ռեժիմի»,- ասված  է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:

Մնացած վարակակիրները տեղափոխվել են մասնագիտացված հիվանդանոցներ, որտեղ ընդունում են կորոնավիրուսով վարակվածներին:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրին նոր թոքաբորբի բռնկման մասին: Վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանի մայրցամաքում վարակվածների թիվը կազմել է 80 735 մարդ, մահացել է 3 119 մարդ, բուժվել՝ 58.600 մարդ: