կարևոր
1076 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 10:58

Նախօրեին Թռչկանի ջրվեժի ճանապարհին կորած ռուսաստանցի 21-ամյա զույգը հայտնաբերվել է

Նախօրեին Թռչկանի ջրվեժի ճանապարհին կորած ռուսաստանցի 21-ամյա զույգը հայտնաբերվել է

Հայաստանի ԱԻՆ-ում մարտի 8-ին, ժամը 20:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Լոռու մազի դեպի «Թռչկանի» կոչվող ջրվեժ տանող ավտոճանապարհին զբոսաշրջիկներ են կորել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:

Փրկարարները ոստիկանության հետ համատեղ «Թռչկանի» կոչվող ջրվեժից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում՝ շինության ներսում, հայտնաբերել են ՌԴ քաղաքացիներ Վալերի Ս.-ին (ծնված 1999 թ.) և Անաստասիա Բ.-ին (ծնված 1999 թ.), որոնք տեղափոխվել են Գյումրի քաղաք: