19.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.15 -0.64 | |
GBP | 479.66 -9.52 | |
EUR | 407.5 -5.31 | |
GEL | 145.36 -0.21 | |
RUB | 6.87 +0.04 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) չորս պատգամավոր եւ երկու աշխատող են վարակվել նոր տիպի կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ BFMTV հեռուստաալիքը հայտնել էր Ազգային ժողովի երկու պատգամավորների վարակման մասին: Բժիշկները հաստատել են «Հանրապետականներ» կուսակցության պատգամավոր Ժան Լյուկ Ռեյցերի վարակումը կորոնավիրուսով: Նաեւ վարակվել է «Հառաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Տուտյու-Պիկարը:
«Ազգային ժողովի չորս պատգամավորների եւ երկու աշխատողների թեստերը COVID-19 կորոնավիրուսի առկայության դրական արդյունք են տվել: Կատարվում են սանիտարական հետազոտություններ, Ազգային ժողովի ծառայությունները վիրուսի հնարավոր տարածումը կանխելու միջոցներ են ձեռնարկել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բժիշկները հավելել են, որ երկու նոր հայտնաբերված պատգամավորները մեկուսացված են, պարզվում է նրանց շփումների շրջանակը: Նրանց կուսակցական պատկանելության մասին չի հաղորդվում: Երկրի սանիտարական գործակալությունը մարտի 8-ի երեկոյան տեղեկացրել է, որ Ֆրանսիայում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 1126-ի, մահացել է 19 մարդ: Կորոնավիրուսի տարածման ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները որոշում են ընդունել արգելել այն միջոցառումները, որոնց մասնակիցների թիվը գերազանցում է հազարը։