կարևոր
1872 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-09 10:28

Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը. սև ոսկու շուկայում «իրարանցում է»

Նավթի համաշխարհային գներն արագացրել են անկումը. սև ոսկու շուկայում «իրարանցում է»

Նավթի համաշխարհային գները շարունակում են անկում ապրել: Ավելի քան 30 տոկոս գնանկում է գրանցվել: Հաղորդվում է, որ սա նավթի շուկայի ամենաուժգին ցնցումն է 1991 թվականից ի վեր, երբ ավարտվեց պատերազմը Պարսից ծոցում: Նավթի ապագայի գները անկում են գրանցել այն նորություններից հետո, երբ հայտնի դարձավ, որ սեւ ոսկի արտահանող երկրների միությունների կազմակերպության՝ ՕՊԷՔ+-ի մասնակիցները, մարտի 6-ին չեն կարողացել պայմանավորվել կրճատել նավթի արդյունահանման ծավալները: Մասնավորապես, Ռուսաստանն առաջարկում էր պահպանել եղած պայմանները, իսկ Սաուդյան Արաբիան՝ լրացուցիչ կրճատել նավթի արդյունահանումը: Արդյունքում՝ ապրիլի 1-ից արդյունահանումը սահմանափակելու պարտավորություն չի ունենա ոչ մի երկիր: