կարևոր
1634 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-09 10:03

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել սրտի խնդիր ունեցող փոքրիկ Անգելինայի վիրահատության մասին

Արսեն Թորոսյանը մանրամասներ է հայտնել սրտի խնդիր ունեցող փոքրիկ Անգելինայի վիրահատության մասին

Երևանի քաղաքապետարանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում սրտային վիրաբույժներ Հրայր Հովակիմյանի, Գագիկ Հեբոյանի և ամբողջ բժշկական անձնակազմի շնորհիվ փոքրիկ Անգելինայի ամբողջ գիշեր տևած սրտի վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Երեխայի մոտ ախտորոշվել էր դիլատացիոն կարդիոմիոպաթիա, որն էլ անհամատեղելի է կյանքի հետ: Երեխային շտապ անհրաժեշտ էր «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը: Նման վիրահատություն Հայաստանում կատարվում է առաջին անգամ:

«Սա մի մեծ քայլ էր հայկական սրտային վիրաբուժության համար և կյանքը փրկելու անփոխարինելի հույս Անգելինայի համար։ Բժիշկները շարունակում են ամեն ինչ անել, որ երեխան հաղթահարի բոլոր առողջական խնդիրները։ Շնորհակալություն բոլորին, ով իր լուման ներդրեց այս վեհ գործում»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Երեխայի վիրահատության գումարի հանգանակության համար բացվել էր հաշվեհամար: Նախարար Թորոսյանն օրերս նշել էր, որ հավաքվել է փոքրիկ Անգելինայի սրտի վիրահատության գումարի 70 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ մնացած գումարն իր հրամանով կտրվի պետական բյուջեից։