16.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.99 -0.95 | |
GBP | 558.18 +1.89 | |
EUR | 474.78 +1.10 | |
GEL | 153.32 +1.84 | |
RUB | 7.21 +0.14 |
Մարտի 8-ին, ժամը 16:43-ին Վարդենիս քաղաքի Ա․ Սեսմանուկյան փողոցում բախվել են Խաչիկ Ա-ի վարած «Mercedes-Benz E350» և Արամ Կ-ի վարած «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդներն ու ուղևորներն ավտոմեքենաներից դուրս են բերվել քաղաքացիների օգնությամբ: «Opel»-ի 32-ամյա վարորդը տեղափոխվել է Վարդենիսի զինվորական հոսպիտալ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։