Ռոբերտ Քոչարյանը «Նաիրի» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը yerkirmedia.am-ին հաղորդեց, որ տեղափոխությունը եղել է բժշկի ցուցումով, նախընտրության հարց չի եղել:
Թե որքա՞ն ժամանակ նա կմնա ԲԿ-ում Սողոմոնյանը դժվարացավ պատասխանել . «Չեմ կարող այս պահին հստակ ժամկետ նշել, հուսամ առավոտյան պարզ կլինի»:
Հարցին , թե ի՞նչ առողջական խնդիր ունի Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց.
«Արյան ճնշման կտրուկ տատանման և ինքնազգացողության վատացման պատճառով են տեղափոխել: Դեռևս ընթացող զննության արդյունքներով՝ որոշում է կայացվելու հետագա բուժման բնույթի վերաբերյալ»,-մանրամասնեց նա: