կարևոր
2580 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-08 19:56

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ 3 վիրավոր

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ 3 վիրավոր

  Մարտի 8-ին, Ժամը 18:30-ի սահմաններում ՈւԱԶ-31512 մակնիշի  ավտոմեքենան Ալավերդի-Սանահին ավտոճանապարհի «Արտաժան» հանդամասում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր գլխիվայր շրջվելով, հայտնվել անտառում: SHAMSHYAN.com-ը հաղորդում է, որ վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3-ը՝  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն:
Վիրավորներին անտառից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները:  Փաստի առթիվ  հարուցվել է քրեական գործ: 
Հաղորդվում է, որ մահացածը Վասիլի Մամաջանյանն է: Վիրավորներն են՝ Արամ Սահակյանը, Արմեն Ղազարյանն ու Գալյա Ղազարյանը: