կարևոր
2599 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-08 18:58

Եվրատեսիլ-2020-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով

Եվրատեսիլ-2020-ը կարող է չեղարկվել կորոնավիրուսի պատճառով

Եվրոպական հեռարձակողների միության ներկայացուցիչները, մրցույթի միջազգային կազմակերպիչները չեն մասնակցելու Եվրատեսիլի պատվիրակների հանդիպմանը, որը նախատեսված է մարտի 9-ին: Պատճառը ճանապարհորդությունների արգելքն է, որը կիրառվել է այն բանից հետո, երբ աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, գրում է 168.am-ը:

Շվեդիայի և Իսրայելի պատվիրակները նույնպես հրաժարվել են մասնակցել հանդիպմանը հոլանդական Ռոտերդամ քաղաքում:

«Եվրոպական հեռարձակողների միությունը շարունակում է վերահսկել իրավիճակը և գնահատել կորոնավիրուսի հավանական ազդեցությունը մրցույթի վրա»,- նշվում է կազմակերպության կայքում: