կարևոր
1740 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-08 18:42

ՌԴ ՀՌՇ տանկիստները Հայաստանում տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը

ՌԴ ՀՌՇ տանկիստները Հայաստանում տանկերով վալս են կատարել Կանանց միջազգային օրը

Ռուսատանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները Կանանց միջազգային օրը տանկերով վալս կատարելու իրենց արհեստավարժությունն են ցուցադրել «Ալագյազ» զորավարժարանում։

Ինչպես տեղեկացրին ՀՌՇ մամուլի ծառայությունում, ռազմակայանի զինծառայող և քաղաքացիական անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար զինծառայողները ցուցադրել են Տ-72Բ տանկերի վիրտուոզ՝ սինքրոն  վարում դասական երաժշտության ներքո։

Կանանց միջազգային օրվա տոնակատարությունն ավարտվել է ընտանեկան սպարտակիադայով, զորամիավորման գեղարվեստական կոլեկտիվների մասնակցությամբ համերգով և զինվորական շիլայով հյուրերի հյուրասիրությամբ։