23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Իրանում կորոնավիրուսով վարակված 50 մարդ է մահացել մեկ օրում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Սա առավելագույն ցուցանիշն է փետրվարի 19-ից ի վեր: Մինչ օրս, նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված, հիվանդությունից Իրանում 194 մարդ է մահացել:
Մարտի 6-ին Իրանում հիվանդացության 1234 ռեկորդային դեպք է արձանագրվել, սակայն վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման 743 դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 6566 մարդ, 2134-ը բուժվել են: