«Վաղը բոլոր ուսումնական հաստատությունները կվերսկեն դասերը»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը մանրամասնեց, որ անցած ամբողջ շաբաթվա ընթացքում՝ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ , ուշադիր հետևել են առկա տենդենցներին, ընդհանուր համաճարակային ֆոնին: Արձանագրել են, որ նշված ժամանակահատվածում պոլիկլինիկաներ դիմելիության, շտապ օգնության կանչերի, սուր շնչառական վիրուսներով հոսպիտալացման դեպքերի թիվը նվազում է:
«Ընդհանուր առմամբ որևէ պատճառ չկա, որ դասերը չվերսկսվեն: Ամեն ինչ հանգիստ է»,- ուղիղ եթերում նշեց նախարարը, հավելելով. «մեր երեխաների առողջությունից ավելի կարևոր բան չկա»: